Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Լավրովը հեռախոսել է Մնացականյանի և Բայրամովի հետ

Լավրովը հեռախոսել է Մնացականյանի և Բայրամովի հետ
11.10.2020 | 14:21

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը շաբաթ երեկոյան հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ։

«Զրույցի ընթացքում կողմերը հաստատել են հավատարմությունը ղարաբաղյան հակամարտության գոտում կրակի դադարեցման պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվել երեք նախարարների մասնակցությամբ Մոսկվայում հոկտեմբերի 9-ին խորհրդակցությունների արդյունքում», - ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում:

Դիտվել է՝ 1586

Մեկնաբանություններ